Անգլիացի ոստիկանները մանր հանցանքների քննությունը թողնում են տուժողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի և Ուելսի ոստիկանները խորհուրդ են տալիս մանր հանցագործությունների զոհերին հետաքննել իրենց հետ կատարված դեպքերը, այն դեպքում, երբ քննիչները գործնականում չեն կատարում իրենց պարտականությունները, տեղեկացնում է BBC-ն:

Վերահսկիչ հանձնաժողովի զեկույցում մի քանի օրինակ է բերվում, թե ինչպես է նյութական վնասի պատճառման կամ մեքենայի առևանգման դեպքում ոստիկանությունն անգործության մատնվել՝ բարդելով հետաքննությունը զոհերի ուսերին:

Հեռախոսով հանցագործության մասին հաղորդում ընդունելիս հերթապահ սպան փորձում է որոշել գործի հեռանկարները և ոստիկանների` անհապաղ դեպքի վայր մեկնելու անհրաժեշտությունը:

Կողոպուտի զոհերին խորհուրդ է տրվում ինքնուրույն զննել բանեցված իրեր վաճառող ինտերնետ-խանութները՝ իրենց գողացված ունեցվածքը գտնելու նպատակով:

Ոստիկանները հայտարարել են, որ կրճատումների պատճառով իրենք ստիպված են որոշել գործերի հրատապությունը և առաջին հերթին զբաղվել լուրջ հանցագործություններով:

Սակայն զեկուցի հեղինակները նշում են, որ նման գործելակերպ նկատվում էր նաև մինչև ոստիկանության բյուջեի կրճատումները:




Լրահոս