Օրը կգա` բարին հետը. Ս. Խաչատրյանն` իր հնարավոր նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հարցը կարող է լուծվել արդեն սեպտեմբերի 6-ին կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից՝ փոխարենը նշանակվելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ:

Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել հենց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նման որևէ առաջարկ չի եղել: Այժմ Ս. Խաչատրյանը գտնվում է Սյունիքի մարզում և խորհուրդ տվեց մի քանի օր սպասել` մինչ հայտնի կլնի նոր մարզպետի անունը:

«Օրը կգա` բարին հետը», – հավելեց նա:




Լրահոս