Մրցաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն ֆուտբոլիստներն արդեն իսկ վնասվածքներ են ստանում: Հաշվի առնելով, որ այժմ բացի ազգային առաջնություններից ընթանում են նաև Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերը` դա այնքան էլ հաճելի չէ:
Խոսքր գնում է «Ռեալ»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրայի մասին, ով վնասվածքի պատճառով կբացակայի 6 շաբաթ: Ինչպես հայտնի է դարձել` նա վնասվածքը ստացել էր՝ գտնվելով արդեն Գերմանիայի հավաքականի մարզահավաքին:
Արդյունքում պարզվում է, որ Խեդիրան ստիպված կլինի բաց թողնել Արգենտինայի և Շոտլանդիայի դեմ կայանալիք խաղերը: