Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Հրազդան քաղաքի “Ջրառատ” թաղամասի մոտակայքում (դեպի հյուսիս-արևմուտք) այրվել է 1 հա, Գեղարքունիքի Կուտական գյուղի մոտակայքում` “Սևան” ազգային պուրակի տարածքում  և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում 3 հա, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 50-րդ կմ-ի մոտակայքում՝ Երանոս գյուղի մոտակայքում  3 հա, Վանաձոր քաղաքի հարակից սա¬րալանջին (Բազումի լեռնաշղթա)` “Քյոխվալար” կոչվող հանդամասում է 5,5 հա խոտածածկ տարածք: Չարենցավան քաղաքում՝ “Բջնի” ԲԲԸ հանքային ջրերի գործարանի մոտակայքում 150 քմ, Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում  300 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում  200 քմ խոտածածկ տարածք:




Լրահոս