Ջոլին և Փիթն իրենց հարսանեկան լուսանկարները վաճառել են 2 մլն դոլարով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն իրենց հարսանեկան լուսանկարները վաճառել են երկու ամսագրի և դրա դիմաց ստացել 2 մլն դոլար: Գումարը նրանք փոխանցել են իրենց բարեգործական հիմնադրամներին, իսկ էքսկլյուզիվ լուսանկարները հրապարակել են Hello! և People ամսագրերը:

Ինչպես տեղեկացնում է New York Daily News-ը, երկու ամսագրերը միասին են վճարել այդ գումարը: Նախկինում նման լուսանկարների համար ամսագրերն ավելի մեծ գումարներ էին վճարում, սակայն ներկայումս 2 մլն դոլարը դրանց դիմաց բավականին պատկառելի գումար է: Զույգի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 385 մլն դոլար, այնպես որ, դժվար թե նրանք մտածեին իրենց ֆինանսական վիճակը բարելավելու մասին:

joly3

joly4

joly




Լրահոս