Արտակարգ իրավիճակ` Ճամբարակում. կարկուտը ջարդում է մեքենաների ու տան ապակիները (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավելի քան 20 րոպե տևացած կարկուտը վնասել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի շենքերի տանիքները, տների պատուհանների ու մեքենաների ապակիները:

Ինչպես տեղից Armlur.am-ին հայտնում են բնակիչները, կարկուտի հատիկներն իրենց մեծությամբ հասնում են միջին չափի կարտոֆիլի չափերին:

Տեղացած կարկուտի հետևանքով ճամբարակցիները մեծ վնաս են կրել. կարտոֆիլի այգիները ամբողջությամբ ծածկվել են կարկուտի հատիկներով, տերևները ջարդվել են: Բնակիչներից մեկի փոխանցմամբ` բնական աղետի հետևանքով ջարդված ապակիներից տներ են լցվում կարկուտի մեծ հատիկները:

10578990_1552337144985674_495399863_n

10656378_1552341164985272_2044124431_n

10668512_1552337088319013_1572865852_n

10668582_1552341098318612_2139223359_n

10668618_1552341208318601_1038485063_n

10681652_1552337114985677_1633298665_n

 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Armlur.am

 




Լրահոս