Անդրեյ Պյատախինը դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպեց DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցների հետ: DigiCamp ճամբարի, որի գլխավոր գործընկերն է Beeline–ը, նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:

Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրեց խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվեց հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, խորհուրդ տվեց զբաղվել այն աշխատանքով, որը կսիրեն և որին կարող են նվիրվել։ Այնուհետև, պարոն Պյատախինը ներկաներին դասախոսություն կարդաց «Ձեր ուժեղ կողմերը Ձեր անձնական բրենդն են» թեմայով: Դասախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում:

«Beeline–ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ՝ խրախուսելով հատկապես նրանց, ովքեր իրենց սեփական ուժերով հասնում են հաջողության։ Հուսով եմ, որ այսօրվա դասախոսությունս կօգնի ձեզ բացահայտել ձեր ուժեղ կողմերը և օգտագործել դրանք ի նպաստ Ձեր իսկ ապագայի՝ հասնելով նորանոր բարձրունքների և նաև շատ կարևոր է իմանալ, թե ինչ դու չես կարողանում անել և երբեք  և ոչ մի վճարի դիմաց չանել այդ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԻՏՁՄ ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումն է, որի համար երիտասարդների համախմբումը և շփումները խիստ կարևոր են: ԴիջՔամփի նշանակությունն էլ հենց դա ապահովելն է»,- ասաց ԻՏՁՄ գործ. տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիՔամփ 2014-ի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը շարունակելու է ճամբարականների համար նմանատիպ հանդիպումների կազմակերպումը:

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցները հանդիպման ժամանակ ստացան նաև իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ տեխնոլոգիական ձեռներեցության վերաբերյալ:

Նշենք, որ օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի մարզում կայացել է ԴիջիՔամփ  2014 ձեռներեցության  ամառային  2-րդ  ճամբարը, որին մասնակցում էին 13-25 տարեկան 40 անձիք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, հանդիպել ՏՀՏ և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների ընթացքում երիտասարդները ծանոթանում են առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքներին, ձեռք են բերում բիզնեսի կազմակերպման, վարման և զարգացման գործնական և տեսական գիտելիքներ` իրենց ապագա գործունեության ընթացքում կիրառելու նպատակով:

armentel2

armentel




Լրահոս