ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԾՈՎԱԳՅՈՒՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Ծովագյուղ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին` Էդուարդ Սահակյանին, եւ Գեղարքունիքի մարզ են այցելել` նրան օգնելու համար: Նրա նպատակն է մարզում դեմ գնալ ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:  
Փորձեցինք լուրը ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ Գեղարքունիքի շտաբի պատասխանատու Հրանտ Մադաթյանը հերքեց այդ լուրերը` ասելով, որ նման այց չի եղել, նույնիսկ այդ մարդիկ իրենց տարածաշրջանով չեն անցել: Մինչդեռ ծովագյուղցիները «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում պնդեցին միանգամայն հակառակը:




Լրահոս