Դեռ ինքս պետք է հարմարվեմ թիմի խաղին. Կոստա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան կիսվել է հավաքականում իր խաղի մասին տպավորություններով:

«Ես մեծ ցանկություն ունեմ գոլեր հեղինակել Իսպանիայի հավաքականի համար և վստահ եմ, որ գոլեր դեռ կլինեն: Մեր խաղը կազմակերպվում է գնդակին տիրելու համար: Եվ ես դեռ ինքս պետք է հարմարվեմ թիմի խաղին», – Կոստայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ ընկերական խաղում Վիսենտե դել Բոսկեի սաները 1:0 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի ընտրանուն:




Լրահոս