
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Սիրելի՛ գյումրեցիներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից:
Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ:
Շնորհակալությունս եմ հայտնում մեր թիմին և սիրելի լրագրողներին այս տարիների ակտիվ, կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար:
Գյումրու քաղաքապետին հաջողություն եմ մաղթում եմ իր հետագա գործունեության մեջ:
Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ»: