«Դուրս մեր գրպանից» նախաձեռնութան հերթական ավտոերթը կկայանա ս.թ. սեպտեմբերի 7-ին` առավոտյան 10:00 ին. այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Մեկնարկը Երևանի Ավան համայնքի քաղաքից դուրս տանող ճամփեզրից, «Ֆորդ» ավտոսրահի մոտից: Իրականացվելու է մարզային ավտոերթ դեպի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքներ և գյուղեր. երթուղում նախատեսված է հանրային քննարկում Սևանի մոտակա գեղատեսիլ լողափում:
Ակցիայի նպատակն է ակտիվացնել մարզային շրջանների բնակիչներին, կոչ անել նրանց բողոքարկել ՃՈ որոշումները: Իսկ որոշում կայացնողից առաջնային պահանջ է՝ մինչև հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների և տույժերի նկատմամբ հայտարարաել համաներում: