ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է»:

Տիգրան Թորոսյան panorama.am

ԱԺ նախկին նախագահը վերջապես բացահայտեց, թե ինչու ինքը չի մասնակցում առաջիկա ընտրություններին: Պարզվում է, որ Տ. Թորոսյանն իր գործունեությունը միայնակ չի պատկերացնում, ու դրա համար վերջին մի քանի տարիներին համալրել է այն պատգամավորների շարքերը, որոնք քիչ են խոսում: Նրա կարծիքով, եթե չկա թիմ, կամ, ավելի ճիշտ, ինքն այլեւս թիմի անդամ չէ, ապա ոչինչ անել հնարավոր չէ: Կարճ ասած` մի ծաղկով գարուն չի գալիս, ու մի ձեռքը ծափ չի տալիս: Մնում է հուսալ, որ մինչեւ հաջորդ ընտրություններ Տ. Թորոսյանը կգտնի համապատասխան թիմ-կուսակցություն` վերստին գործելու ու ծանր հոգեվիճակից դուրս գալու նպատակով:    




Լրահոս