8 ՀՈԳԻՆ` ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակի բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ին ահազանգեց, որ Երեւանի 16 թաղամասի 44 շենքի 134 բնակարանում 8 հոգի նախընտրական ցուցակի մեջ կան, որոնք այդտեղ վաղուց է, ինչ չեն ապրում: Սակայն այդ հասցեում ուրիշ երկու հոգի են ապրում, որոնք գրանցված չեն. «Արայիկ, Արմինե, Արսեն, Նուշիկ Բաղդասարյաններ, Կարապետյան Մելանյա, Մովսիսյան Արմեն եւ Սվետլանա, Ներսիսյան Վյաչեսլավ, էս մարդիկ գրանցված են, որ պետք  ա գնան ընտրության էդ հասցեից, իսկ էն մարդիկ, ովքեր բնակարանում ապրում են, չեն գրանցել: Վերջիններս չգիտեն, թե ինչպես են գնալու ընտրության»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ընտրացուցակում նույն շենքի 102 բնակարանի բնակիչ Մուշեղ Ղազարյանը, որը վաղուց է, ինչ մահացել է, ընդգրկված է ընտրացուցակում:




Լրահոս