Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ ուղղված սյունեցիներին, որով առաջին հերթին կոչ է անում իր բացթողումների համար չմեղադրել ոչ մեկին: Նրա հայտարարության մեջ ասված է.
«Այլ աշխատանքի անցելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սյունիքն՝ իմ հենարանն ու օրրանն է: Անշուշտ, մտորելու ու հասկանալու ժամանակ, դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու՝ հաստատ է: Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են: Այս համոզմունքն ունեի նաև նշանակման ժամանակ:
Պաշտոնավարման ժամանակ, իհարկե, ունեցել եմ և՛ սխալներ, և՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացարոդ նվիրումի մեջ: Արել եմ հնարավորը: Սյունիքի ու սյունեցու կողքին լինելու եմ նաև հետայսու: Սխալների ու բացթողումների համար հայցում եմ Ձեր ներողամտությունը, դրական աշխատանքի համար՝ շնորհակալություն չեմ ակնկալում. դա իմ պարտքն էր:
Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզպետարանի գործընկերներիս: Ցանկացած դրական աշխատանքի արդյունքը Ձերը համարեք, իսկ բացթողումների համար՝ մեղավոր մի փնտրեք. դա ես եմ:
Բոլորիդ մաղթում եմ անձնական երջանկություն և երազանքերի իրականացում:
Շնորհակալություն:
Հարգանքով՝ Վահե Հակոբյան»