ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերն օրենսդրությամբ սահմանված սոցիալական վճարների հաշվետվությունը ներկայացնում են եռամսյակայի՞ն, թե՞ ամսական կտրվածքով:

Արամ Ահարոնյան, 32 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի` 2011 թվականի հունվարի 1-ից բոլոր կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերն օրենսդրությամբ սահմանված ձեւով սոցիալական վճարների մասին հաշվետվություն ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ` ամսական կտրվածքով մինչեւ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը:

Զարգացման ազգային կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանգամանքը, որ ավելորդ թղթաբանությունից արժե խուսափել: Բայց եթե հաշվետվությունները երեք ամիսը մեկ են ներկայացվում, ապա  վճարումներն ամենամսյա են: Գումար հավաքագրելու խնդիրը սոցիալական ծառայության համար նույնպես առաջնահերթ է, եւ այս առումով վճարումների պարբերականությունը երկարաձգելու հնարավորություն, ըստ երեւույթին, չկա:  




Լրահոս