
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ քարոզարշավին լծվել է նաև “Հայկական էլեկտրացանցեր” ընկերության ղեկավարությունը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենիյ Բիբինն օրերս մեծ ժողով է հրավիրել, որը նվիրել է առաջիկա ընտրություններին: “Մենք միաձայն սատարում ենք ՀՀԿ-ին”,-ասել է նա ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին ու վարչությունների պետերին: Ավելին, թերթի տեղեկություններով` ՀԷՑ աշխատակիցներից պահանջում են բաժանված ցուցակներում լրացնել ընտանիքի անդամների անուն-ազգանունները, անձնագրային տվյալները և այսպես շարունակ: ՀԷՑ լրատվության վարչության պետ Նատալյա Սարջանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, ինչպես և սպասում էր թերթը, հերքել է այս լուրերը: “Մի վարչության պետ էլ ես եմ, իմ ներկայությամբ չի եղել նման ժողով”,-ասել է նա: