Հայկական ժամանակ. Զուրաբյանը Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն կար, թե “Ազատ դեմոկրատներ” կուսակցության հիմնադիր-անդամ Արարատ Զուրաբյանին նորից առաջարկվել է որևէ կերպ մասնակցություն ունենալ “Ժառանգության” նախընտրական շտաբի և քարոզչական աշխատանքներին, սակայն Զուրաբյանը դրա դիմաց Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է թիվ 4 ընտրատարածքի մեծամասնական պայքարից հանել Զարուհի Փոստանջյանին և սատարել,168 ժամե թերթի խմբագիր Սաթիկ Աեյրանյանին: Զուրաբյանի այս պահանջը, սակայն չի ընդունվել, ինչը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց նաև ինքը` շեշտելով, որ լրատվամիջոցն իրենից լավ է տեղեկացված: Զուրաբյանի հետ թերթի զրույցից մի հատված` ստորև.-Կմեկնաբանե՞ք, թե ինչու չեք մասնակցում քարոզարշավին և ընդհանրապես որևէ միջոցառման:
-Կուսակցության շարքային անդամ եմ, իմ ձայնը կտամ համապատասխան միավորին, և բնականաբար, կարծում եմ, մասնակցության ձևը և չափը յուրաքանչյուր ոք ինքն է իր համար որոշում:
-Դուք ընդհանրապես գնո՞ւմ եք “Ժառանգությանե շտաբ” մասնակցո՞ւմ եք որևէ աշխատանքի:
-Ես հանդիպում եմ իմ ընկերներին, փորձում եմ աջակցել նրանց` ինչով կարող եմ, զուտ տեխնիկական աշխատանքով շտաբում չեմ զբաղվում և կարծում եմ, որ ամենակարևոր էլեմենտը չի դա:
-Նեղացա՞ծ եք “Ազատ դեմոկրատներից”` “Ժառանգության” հետ միավորման համար:
-Ինչի՞ց պետք է նեղանամ: Ընդհանրապես եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ասում եմ:
-Իրական պատճառը ո՞րն է, որ ցուցակում չկաք:
-Ես ասել եմ, որ եթե լինի համահավասարազոր քաղաքական դաշինք, լինի քաղաքական դաշինք, ես կմասնակցեմ այդ ընտրություններին և կլինեմ այդ դաշինքի համամասնական ցուցակում: Սակայն, եթե պիտի մեկ կուսակցության շրջանակներում տեղավորվի այս գործընթացը, այնպես` ինչպես հիմա է, ապա մասնակցություն չեմ ունենա: Ընտրվել է այս մի ձևը, ես գտնում եմ, որ այդ ձևը ոչ նպատակահարմար է:
-Իսկ հնարավո՞ր է` դուրս գաք կուսակցությունից ի նշան բողոքի:
-Նման խնդիր չի բարձրացվել, նման հարց չկա, ես ինքս նման հարց չեմ բարձրացրել երբևէ:
-Իսկ ձեզ գոհացնո՞ւմ է այն քարոզարշավը, որ հիմա տանում է “Ժառանգություն”ցուցակը:
-Ընդհանրապես այն գործընթացները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում ընդհանուր քաղաքական դաշտի հետ կապված, այն նախընտրական գործընթացները, որ հիմա տեղի են ունենում, մի քիչ հեռացել են քաղաքականությունից: Ցավում եմ, որ այսօր այս վիճակն է մեր երկրում, լինի դա ,Ժառանգությանե պարագայում, թե այլ քաղաքական ուժերի:
-Այսպես շարունակելու դեպքում, ձեր կարծիքով, “Ժառանգություն” ցուցակը ո՞ր տեղը կզբաղեցնի խորհրդարանում կամ ընդհանրապես կհայտնվի՞ այնտեղ:
-Հայաստանում ընդունված է գուշակություններով զբաղվել: Ես ռեալ քաղաքականությամբ եմ զբաղվել ամբողջ կյանքում և որևէ դատողություն այդ հարցի հետ կապված չեմ ուզում անել:




Լրահոս