Ժողովուրդ. Ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ատրճանակը, որը դարձել է մամուլում վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, ուշագրավ ծագում ունի: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ լուրերը, միայն ասել է. “Հերիք է քչփորեք այդ թեման, լա՛վ էլի, ա՛յլ բանի մասին խոսեք”: Թերթը հիշեցնում է` Էջմիածևում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի կոստյումի փեշը, երևացել էր գոտու մեջ խրված ատրճանակը: Ծառուկյանը հայտարարել էր, թե դա “Վերտու” հեռախոս է, իսկ նախօրեին ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել` ասելով որ իր տպավորությամբ դա իրոք զենք է:Ի դեպ, թեև ԲՀԿ-ից հերքում են, որ Ծառուկյանը զենք է կրում, այնուամենայնիվ թերթը նշում է, որ նա դրա իրավունքն ունի բոլոր օրենքներով նաև որպես երկրի անվտանգության խորհրդի անդամ:




Լրահոս