Ռոմիկ Մկրտումյանը «քցել» է քրեական հեղինակություն Ռոբզոնին. «Չորրորդ Իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՉԻ» տեղեկություններով` ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանը այս ամառ որոշել է հանգստանալ Սոչիում: ԵՎ որպեսզի իր ժամանցը ավելի հաճելի անցկացնի, Մկրտումյանը, ինչպես կարգն է, ներկայացել է իբրեւ Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա եւ տեղավորվել է Սոչիում բնակվող քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Ռոբզոնի հյուրանոցում: «ՉԻ»-ի աղբյուրների փոխանցմամբ` 10 օր ընտանիքով վայելելով Սեւ ծովը, Մկրտումյանն առանց վճարելու «թռել է դեպքի վայրից» այս դեպքում` Ռոբզոնի հյուրանոցից:  «ՉԻ» տեղեկություններով` Ռոբզոնը խուսափելով հետագա անախորժություններից չի էլ փորձել պահանջել Մկրտումյանի եւ իր ընտանիքի հանգստի գումարը: Մտերիմների շրջանում նա ուղղակի հայտարարել է` «Մենթերից` շառից-փորձանքից հեռու»»:




Լրահոս