
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը հայտարարել է, որ ազգային հավաքականը կկարողանա վերականգնվել Արգենտինայից կրած պարտությունից հետո (2:4):
«Պարզ է, որ մենք պետք է ավելի լավ խաղանք Արգենտինայի դեմ հանդիպումից հետո: Պետք է ուշադրություն դարձնել երկրպագուների արձագանքներին», – Ռոյսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիան պարտվեց արգենտինացիներին 2:4 հաշվով: