Ուկրաինայում զինադադարը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ օրը Մինսկում Ուկրաինայի իշխանությունների և անջատողականների բանակցություններում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, ըստ ամենայնի, ի կատար է ածվում: Շաբաթ երեկոյան բախումների և փոխհրաձգության մասին տեղեկություններ չեն եղել:

Զինադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Նախնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ՝ հակամարտությունն արդեն մոտ 2600 մարդու կյանք էր խլել, որոնց թվում՝ 837-ը ուկրաինացի ուժային:

Կողմերը խոստացել են ծանր սպառազինությունը հետ քաշել ուժերի շփման գծից և արդեն շաբաթ օրը սկսել գերիների փոխանակումն ու ապահովել տարածաշրջանի բնակչությանը հումանիտար օգնության մատակարարումը:

Թեև փաստաթղթում ասվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, անջատողականների ներկայացուցիչները հայտարարել են, որ զինադադարը համարում են ժամանակավոր միջոց և չեն հրաժարվում անկախութան ձգտելուց: Կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը կվերահսվի ԵԱՀԿ-ի կողմից. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս