ՆԱՏՕ-ն պահանջել է հնարավորինս շուտ պատասխանատվության կանչել Ուկրաինայում Boeing 777 Malaysia Airlines-ի վթարի մեղավորներին:
«Նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի պատասխանատու են վթարի համար, պետք է կանչվեն պատասխանատվության և ենթարկվեն արդարադատության հնարավորինս շուտ», – ասվում է Ուելսում անցակցված դաշինքի գագաթնաժողովի ավարտին հրապարակված հռչակագրում:
Որպես հուլիսի 17-ին տեղի ունեցած վթարի պատճառ նշվում է «բռնությունը և տարածաշրջանում անվտանգության բացակայությունը». տեղեկացնումէ ИТАР-ТАСС