Բրիտանական Bath Spa համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ շների ցեղատեսակից կարելի է պարզել տիրոջ բնավորությունը, -գրում էThe Telegraph-ը:Մասնագետները գտնում են, որ մարդիկ հակված են այնպիսի շներ ընտրել, որոնք որեւ է կերպ արտացոլում են իրենց սեփական ինքնությունը:Օրինակ`որսորդական շների (կոկեր-սպանիել, ռետրիվեր, կարմիր սեթեր) տերերն ունեն մեղմ, հանդուրժող բնավորություն:
Թերիերների տերերը բնութագրվում են որպես անկայուն մարդիկ:
Դալմատին, բուլդոգ եւ շպից ցեղատեսակների տերերը ազնիվ եւ բարեխիղճ են:
Ռոտվեյլերների, սենբեռնարների տերերը հաճելի են շփման մեջ եւ բարեկիրթ են:Հովվական շների (գերմանական հովվաշուն, շոտլանդական կոլլի) տերերը առանձնանում են անմիջական եւ մարդամոտ խառնվածքով: