Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ կգործի անվճար տրանսպորտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետի 2012թ. ապրիլի 16-ի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2011թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները 
“Հրազդան”մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. 
թ. 1 երթուղի – Հրազդան մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – Հրազդան մարզադաշտ,
թ. 2 երթուղի – Հրազդան մարզադաշտ – Աթենքի փող. – Հաղթանակի կամուրջ – Մաշտոցի պողոտա – Կորյունի – Աբովյան փողոցներ – մետրոպոլիտենի Երիտասարդական կայարան: Հետադարձը` Աբովյան – Մոսկովյան – Սարյան փողոցներ – Մաշտոցի պողոտա – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – Հրազդան մարզադաշտ,
թ. 3 երթուղի – Հրազդանե մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի Բարեկամություն կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:




Լրահոս