![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/20//22668.jpg)
Պակիստանցի վիրաբույժներն արտասովոր վիրահատություն են կատարել` հեռացնելով վեցոտանի երեխայի 4 ոտքերը: Վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել:Վիրաբույժները ենթադրում են, որ սկզբնական փուլում մոր արգանդում երկվորյակ երեխաներ են եղել, որոնց աճը նորմալ չի ընթացել եւ ոտքերը միացել են արդեն լույս աշխարհ եկած երեխային: Վիրահատությանը մասնակցել են 5 բժիշկներ: Ինստիտուտի գլխավոր բժշկի խոսքով երեխայի 6 ոտքերը գենետիկական հիվանդության հետեւանք են, որը հանդիպում է 5 միլիոնի մեջ մեկ անգամ: