Հորը սպանած մարալիկցին ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ երեկ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղի ոսւնեցած հայրասպանության գործով ձերբակալվել է Վահրամ Վարդևանյանը:

Այսպես` սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդևանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր` 1959 թ. ծնված Հարութ Վարդևանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին և սպանել նրան:

Մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Հ. Վարդևանյանի դին: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս