«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել ակումբի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի մասին:
«Այդ տղան ամենաշատը 10 բառ գիտի անգլերեն, բայց շատ խելացի է. բոլոր հանձնարարություններս նա հասկանում է տեսանյութերի կամ նկարների միջոցով: Կարծում եմ՝ Կոստան ճիշտ ուղով է առաջ ընթանում»,-Goal.com-ի հետ զրույցում ասել է «արիստոկրատների» պորտուգալացի մարզիչը:
Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան «Չելսի» է տեղափոխվել այս ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից»: «Կապույտների» կազմում նա 3 խաղ է անցկացրել և 4 գոլ հեղինակել: