Ֆրանսիական Կալե քաղաքում սրվել է ապօրինի ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը: Բրիտանական լաստանավը գրոհելու փորձից հետո, որը կանխվել է տեղի ոստիկանների կողմից, ներգաղթյալները բողոքի ակցիաներ են ձեռնարկել: Մի քանի հարյուր մարդ հավաքվել է քաղաքի կենտրոնում: Նրանց խոսքով՝ ֆրանսիական ոստիկանությունը պարբերաբար ծեծի է ենթարկում փախստականներին, իսկ իշխանությունները հրաժարվում են նրանց մթերքով և կացարաններով ապահովել. տեղեկացնում է vesti.ru-ն:
Կալեում է գտնվում մոտ 2000 ապօրինի ներգաղթյալ՝ Աֆրիկայից, ովքեր ամեն գնով փորձում են Մեծ Բրիտանիա հասնել: Կալեի քաղաքագլուխ Նատաշա Բուշարը հայտարարել է, որ մտադիր է փակել նավահանգիստը, որովհետև ներգաղթյալները սպառնում են քաղաքի գոյությանը: Նա պահանջել է Միացյալ Թագավորությունից տեղափոխել սահմանային հսկողության կետը բրիտանական Դուվր քաղաքում, որը գտնվում է ծովածոցի հակառակ կողմում՝ 30 կմ հեռավորության վրա: