ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացի ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից, մնացած բոլոր կուսակցությունները համաձայնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ համագործակցել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքը` Կ. Անդրեասյանը: Այսօր ՀՀ օմբուդսմենը հանդիպելու է Հայ ազգային կոնգրեսի հետ` հետագա համագործակցության շուրջ զրուցելու համար: Մեր հարցին, թե ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ինչու չեն ցանկանում համագործակցել ՄԻՊ գրասենյակի հետ, Անդրեասյանը պատասխանեց. «Ուղղակի լռություն է: Մենք դիմել ենք բոլոր կուսակցություններին, մյուսները պայմանավորվել են, իսկ իրենց կողմից դեռ լռություն է, ո՛չ «այո» կա, ո՛չ էլ «ոչ»: Մենք առաջարկել ենք հյուր գնալ եւ համագործակցել, բայց դեռ հետաքրքրություն չկա մեզ հետ աշխատելու»:




Լրահոս