ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնալով բորբոքվում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջ կրքերը. երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվել է այդ բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Ու որքան էլ Աշոտյանն ու Զոլյանը պնդեն, թե իրենց հակամարտությունը քաղաքական հենք չունի, «Ժողովուրդ»-ի աղբյուրները հակառակն են պնդում. ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ այս ամենի մեջ խառն է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մատը: Պնդումներ կան, որ Զոլյանին նախարարի դեմ պայքարի մղողն անձամբ Սողոմոնյանն է: Քոչարյանի մամուլի խոսնակ աշխատած տարիներից սկսած մինչեւ վերջերս Սողոմոնյանը եղել է Բրյուսովի կառավարման խորհրդի նախագահը, նա այժմ էլ դասավանդում է այդ բուհում, պաշտպանում դոկտորական ատենախոսություն: Ձեռքի հետ էլ, փաստորեն, լուրջ ինտրիգներ է հյուսում՝ խառնելով Զոլյանի եւ Աշոտյանի հարաբերությունները: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ ռեկտորից. նա չպատասխանեց հարցերին, իսկ Սողոմոնյանը՝ հեռախոսազանգերին:




Լրահոս