ՀՀԿ խորհրդի նիստը քիչ առաջ ավարտվեց: Նիստի ընթացքում քննարկվել է երկրի համար կարևորություն ներկայացնող մի քանի հարց: Այս մասին շուրջ երկուսուկես ժամ տևած նիստից հետո նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ քննարկվել են ներքաղաքական զարգացումների, սահմանադրական բարեփոխումների, Կառավարության և Ազգային ժողովի ՀՀԿ-ական մեծամասնության գործունեությանը վերաբերող հարցեր:
«Ազգային ժողովի մեր մեծամասնության գործունեությունը դրական գնահատվեց, բայց կարևորեցինք, որ այն լինի ավելի բաց, թափանցիկ, հրապարակային: Անթույլատրելի համարեցինք նիստերից բացակայելը: Կառավարությունը նույնպես աշխատում է բաց և թափանցիկ: Կարևորվեց նաև տարածքային կառույցների հետ աշխատանքը», – ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասին քննարկմանը՝ ՀՀԿ խոսնակը նշեց, թե ՀՀ նախագահն իր ելույթում կարևորել է փաստը, որ նորագույն պատմության մեջ առաջին անգամ է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բաց քննարկում կատարվում:
Նիստում ելույթ են ունեցել նաև հանրապետական գործիչներ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Կարեն Ավագյանը և այլք:
Անդրադարձ չի եղել Սյունիքի մարզպետի նշանակմանը: Շարմազանովը մեկնաբանեց, թե նիստում քննարկվել են միայն երկրի համար կարևորագույն հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր տեղի են ունեցել ՀՀԿ գործադիր և խորհրդի նիստերը, որոնց մասնացելու համար ՀՀԿ գլխավոր գրասենյակ էր ժամանել կուսակցության ողջ էլիտան:
Կարդացեք նաև՝ «Կարո՞ղ ա գիտեք՝ գալիվուդյան աստղ եմ». Սաշիկ Սարգսյան (տեսանյութ, ֆոտո)
ՀՀԿ-ականների «անկրկնելի» պահվածքը (տեսանյութ)
Որտեղ մի պաշտոն ազատվեց, ինձ ուղարկեցիք էնտեղ. Ս. Խաչատրյան