ԱՌՈՂՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին ապրիլի 6-ի առավոտյան դաժան ծեծի էին ենթարկել, երբ վերջինս դուրս էր եկել Եղվարդի իր առանձնատնից: Երկու անհայտ անձիք Գեւորգյանին ծեծել էին: «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից պարզել, թե թշնամի ունեցել է եւ ում է կասկածում: «Ավազակային հարձակում է եղել կողոպուտի նպատակով, երբ վիճակս կայունանա, եթե կարիք լինի, կասեմ»,- հակիրճ ասաց պաշտոնյան: ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ փաստի կապակցությամբ գործ էր հարուցվել 113 հոդվածի 2-րդ մասով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը: Բայց օրեր առաջ այն վերաորակվել է 175-ի 2-րդ մասի 4 կետով` զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ եւ 112-ի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նախաքննությունը դեռ շարունակվում է:
Երեկ տեղեկացանք, որ Ա. Գեւորգյանը կեսօրին «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս է գրվել, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Գլխի վիրահատություն է արվել: Կոտրվածքները կապված են եղել գլխի հետ, իսկ այժմ ամեն ինչ կարգին է»,-ասաց նրա բժիշկը:




Լրահոս