Լեվոն Զուրաբյանի ելույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ելույթ է ունեցել Լեւոն Զուրաբյանի: Նա մասնավորապես անդրադարձել է հայկական լրատվամիջոցների “անկախությանը” եւ հայտարարել. “Հանրապետականի բոլոր քարոզիչները մտել են բները, ձայն չեն հանում, նորից մարտի են հանել իրենց վերջին զենքը՝ մականունավոր օլիգարխներին: Ես կխոսեմ մի երիտօլիգարխի մասին, որը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, նրա մասին ոչ մի բան չի գրվում, բայց նա շատ ավելի վտանգավոր է, քան հայտնի օլիգարխները։ Խոսքը Սերժ Սարգսյանի փեսայի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Միքայել Մինասյանի՝ Միշիկի մասին է: Նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է ստեղծելու հասարակությանը ԶԼՄ-ի միջոցով մանիպուլյացիայի տոտալիտար համակարգ: Նա վարձում է սոցիոլոգիական կազմակերպություններ, որոնց անցկացրած սոցհարցումների արդյունքում ՀՀԿ-ն, իբր, գտնվում է առաջին տեղում՝ հավաքելով 30-40 տոկոս ձայն, իսկ ՀԱԿ-ը՝ առավելագույնը՝ 9 տոկոս։ Իրականում պետք է փոխել ՀՀԿ եւ ՀԱԿ տեղերը եւ կսատանաք իրական պատկերը”:  
Զուրաբյանի խոսքով` “գեբելսյան” այս համակարգը արշավ է սկսել Կոնգրեսի, ՀՅԴ եւ ԲՀԿ միասնական շտաբի դեմ, որ պայքարելու է ընտրակեղծիքների դեմ: “Իշխանությանը թվում է, թե այդ համակարգով իրենք ընտրարշավի բարեհաջող ավարտ են ապահովելու, բայց նրանք սխալվում են, եւ այդ “Գեբելսյան” համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ եւ ապահովելու ենք 30 վայրկյանների հեղափոխություն: “Եվ ուրեմն` երկու շաբաթ հակագեբելսյան աշխատանք եւ հաղթանակ”,-ասաց նա:




Լրահոս