Դեմոկրատական Կուսակցությունը Գավառում.(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր  Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության ներկայացուցիչները Գավառի կենտրոնական հրապարակում հանդիպեցին Գավառի բնակչության հետ: Բացման խոքսով հանդես եկավ ՀԴՄ կուսակցության  ներկայացուցիչ Լենսեր Աղալովյանը: “Մեր հանրապետությունում այսօր ստեղծված է կրիտիկական իրավիճակ, եւ վտանգ կա, որ դրանից այն կողմ մենք հանրապետություն չենք ունենա: Առաջին հերթին դա կապվում է աշխատատեղերի բացակայության հետ: Եվ այն էլ ծնում է արտագաղթ, որին անվանում են սպիտակ ջարդ: Մենք փորձում ենք գնահատել, թե ինչու դա կատարվեց եւ նաեւ նշել այն ուղիները, որի միջոցով մենք կկարողանանք շտկել եղածը: Պետք է հարուստներին եւ օլիգարխներին բերել իրավական դաշտ եւ վարվել մեծ տոկոսներով, որ նրանք էլ հարկ վճարեն: Արտագաղթի կասեցման առաջին լուծումը աշխատատեղերի ստեղծումն է: Մենք պետք է նաեւ Սփյուռքին ընդգրկենք հայանպաստ գործունեության մեջ”,- ասեց Լենսեր Աղալովյանը:Արամ Սարգսյանը իր ելույթի սկզբում նշեց, որ չի եկել Գավառ քարոզչության, այլ եկել է հարցուպատասխանի, հանդիպելու եւ քննարկելու բնակիչների խնդիրները: “Այն ինչ-որ ուներ այս հիանալի շրջանը եւ քաղաքը՝ Գավառը, ձեռնարկությունները, հիմնարկները կանգնած են եւ չեն աշխատեցնում, պետք է ազգայնացվի: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, պետք է ազգայնացվի, որպեսզի կարողանա պետությունը նորից վերագործարկել, որպեսզի ամեն մեկն աշխատանք գտնի այստեղ”,- ասաց նա:




Լրահոս