Ավտովթար Սյունիքի մարզում. կա 3 վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30–ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ–-ի հատվածում Սյունիքի մարզի Վաչագան գյուղի բնակիչ, 23-ամյա Հակոբ Հակոբյանը, վարելով “ՎԱԶ 2121” մակնիշի 29 ԼՕ 328 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Քաջարան քաղաքի Շիրվանզադեի 4/1 շենքի բնակիչ 31-ամյա Էրիկ Սաղաթելյանի վարած “Լենդ Ռովեր” մակնիշի 24 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենային։  Վթարի հետևանքով է. Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քաջարան քաղաքի հիվանդանոց, իսկ “ՎԱԶ 2121”-ի վարորդը և նրա ուղևոր՝ Վաչագան գյուղի բնակիչ 17-ամյա Մարտուն Հարությունյանը տեղափոխվել են Կապանի հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Անդրանիկ Շավոյանի գլխավորությամբ։ Տեղում է եղել նաև 6-րդ վաշտի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի տուգանային հրապարակ։




Լրահոս