ՀՀ նախագահն այցելեց Արագածոտնի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին: 
Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս համայնքում Նախագահը ծանոթացել է նաև ,Ագրոհոլդինգ Հայաստանե ընկերության տոհմային տնտեսության գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին: Աշխատանքային այցի շրջանակում Նախագահը մասնակցել է Կոշի ամբուլատոր կենտրոնի բացման արարողությանը ևս: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպա¬սարկի ոչ միայն Կոշի, այլ նաև հարևան համայնքների բնակիչներին: 




Լրահոս