Վստահ եմ՝ Իսպանիան կլինի Եվրո-2016-ի կիսաեզրափակչում. Յոահիմ Լյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարծում է, որ Իսպանիայի ազգային հավաքականը Եվրո-2016-ում կհասնի մինչ կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ իսպանացիները չկարողացան նույնիսկ դուրս գալ խմբից:

«Ֆրանսիայի հետ ընկերական խաղում պարզ երևում էր, որ Իսպանիայի հավաքականը դեռևս անցումային շրջանում է գտնվում, բայց կարողացավ լավ խաղ ցուցադրել: Ես վստահ եմ, որ մենք Իսպանիային կտեսնենք Եվրա-2016-ի չորս ուժեղագույնների թվում», – նշել է Լյովը:

Նշենք նաև, որ Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4-ին, որում ֆրանսիացիները հաղթանակ էին տարել 1:0 հաշվով:

 




Լրահոս