Հրապարակ. Արմեն Աշոտյանը Զոլյանին հեռացրել է առանց նախագահ Սարգսյանի հետ համաձայնեցնելո՞ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հանրային խորհրդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԽ անդամ, Բրյուսովի ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով, օգտվելով առիթից, խոսել է իր թեմայով` նշելով, որ իրեն ասում են, որ իր` աշխատանքից ազատման հարցը ամենա-ամենավերևների հետ համաձայնեցված է: Այս կեսբերան մեղադրանքից ՀՀ նախագահը փոքր-ինչ նեղացել է ու ասել. “Սուրիկ, եթե նկատի ունես, որ ինձ հետ է համաձայնեցվել, ասում եմ, որ ոչ, չի համաձայնեցվել”: Ներկաները հեռուն գնացող հետևություններ են արել այս խոսակցությունից, թե սա այն Զոլյանն է, որ Մարտի 1-ից հետո հանդես եկավ իշխանություններին պաշտպանող և ընդդիմությանը մեղադրող հոդվածով: Այսինքն` իշխանությունը չի գնահատում նրանց, ովքեր կաշվից դուրս են գալիս և, սկզբունք ու արժանապատվություն մի կողմ թողած, հավատարիմ ծառայում իրեն:




Լրահոս