Ժողովուրդ. Մարալիկի ոստիկանապետ Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանի վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս. “Ժողովուրդ”-ի աղբյուրների համաձայն` Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի: Մարալիկ քաղաքում և նրա հարակից գյուղերում վերջերս տեղի են ունեցել գողություններ, որոնք ոստիկանությունը չի արձանագրել: Օրինակ` Մարալիկում Երվանդ Ուռուտյանին պատկանող խանութում վերջերս մոտ 1.5 մլն դրամի գողություն է կատարվել, ինչը ոստիկանությունում չի արձանագրվել: Նման դեպք է գրանցվել նաև Քարաբերդ գյուղում, երբ ոչխարներ են առևանգել: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն, ,Ժողովուրդե-ի հետ զրույցում հերքել են այս լուրերը:




Լրահոս