Նիկարագուայի մայրաքաղաքում երկնաքար է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայի ծայրամասում գտնվող անտառում երկնաքար է ընկել:

Տեղաբնակները ուժեղ դղրդյուն են լսել: Երկնաքարի անկման տեղում առաջացել է 12 մ լայնքով և 5 մ խորությամբ խառնարան: Նիկարագուայի աստղադիտարանի հետազոտող Ումբերտո Սաբալյոսի խոսքով, երկնաքարը կարող է շաբաթ օրն ԱՄՆ տարածքի վրայով անցած տան մեծության աստերոիդի մաս լինել:

Շատ քիչ են աստերոիդները, որոնք չեն այրվում երկրի մթնոլորտում և հասնում են երկիր, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս