Շանթ Հարությունյանի համար դատախազը պահանջեց 7 տարվա ազատազրկում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, կայացավ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:

Մեղադրողը մեղադրական ճառում հայտարարեց, որ ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Ալեք Պողոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Միսակ Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի արարքները հիմնովին ապացուցված են: Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի, Տիգրան Պետրոսյանի արարքները համապատասխանում են ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4 մասի, Ալբերտ Մարգարյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Վահե Մկրտչյանի արարքները համապատասխանում են ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4 մասի և 2 մասի հատկանիշներին, Հայկ Հարությունայնի կատարած արարքները համապատասխանում են ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4 մասիև 268 հոդվածի 1 հատկանիշներին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս