«Յուվենտուս»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Պոլ Պոգբայի և դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ. հայտնում են իտալական լրատվամիջոցները:
21-ամյա Պոգբային թուրինյան ակումբը պայմանագիր կառաջարկի մինչև 2018թ.՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ակումբը նաև պատրաստ է նրա աշխատավարձը 1,5 մլն եվրոյից դարձնել 4,5 մլն:
36-ամյա Բուֆոնի պայմանագրի ժամկետը լրանում է 2015-ին: Ակումբում պատրաստ են նրան ևս 2 տարվա պայմանագիր առաջարկել, եթե նա որոշի կարիերան ավարտել 2017-ին: