«Ծեր Սինյորան» անցնում է գործի․ հայտնի է «Յուվենտուսի» գլխավոր թիրախն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն ինչ կանի անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու համար, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ Սկիրայի՝ Պոգբան թուրինյան ակումբի գլխավոր թիրախն է եւ «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին արդեն սկսել է բանակցություններ վարել «Կարմիր սատանաների» ղեկավարության հետ։ Նշվում է, որ Իտալիայի գործող չեմպիոնը պաստրաստ է Պոգբայի դիմաց մանկունյական ակումբին զիջել թիմի ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին կամ բրազիլացի վինգեր Դուգլաս Կոստային։
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան «Յուվենտուսի» գույները պաշտպանել է 2012-2016 թվականներին։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս