Ֆարմանյան-Կարապետյան զույգը կբանավիճի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպես երեկ՝ Հ2 հեռուստատեսության եթերում, այնպես էլ այսօր կրկնում է, որ տվել է իր համաձայնությունը Հանրային հեռուստատեսության “Բանաձեւվ ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանի առաջարկությանը՝ ապրիլի 26-ին, իր մրցակցի՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ հյուրընկալվելու “Արմնյուզ” հեռուստատեսության ուղիղ եթերում:”Ես գրեթե ամեն օր այս կամ այն կերպ ստիպված կրկնում եմ, որ ընդունել եմ բանավեճի առաջարկը և ինձ համար, իրոք, տարօրինակ է, որ պարոն Կարապետյանն ամեն օր հայտարարում է, թե ինքը սպասում է իմ արձագանքին”,- գրել է Ֆարմանյանը:Իր գրառումներում Ֆարմանյանը Կարապետյանին առաջարկում է ապրիլի 24-ին համատեղ առաջնորդել Նոր Նորք համայնքի՝ իրենց աջակիցների երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ “միասին խնկարկելու Ցեղասպանության զոհերի հիշատակը”: Վերջինս վստահություն է հայտնել, որ իրենք կարող ենք և պարտավոր են վեր կանգնել պահի՝ քաղաքական մշակույթի իներցիայից և դրսևորել պատասխանատվություն:”Որպես պատգամավորության թեկնածու, ընդհանուր առմամբ, գոհ եմ մինչ այս պահը Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում քարոզարշավի ընթացքից: Շարունակում եմ հավատալ, որ քաղաքակիրթ ընտրապայքարի առումով, մեր ընտրատարածքը կարող է լինել օրինակելիներից մեկը ողջ երկրում”,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Սամվել Ֆարմանյանը:
Վլադիմիր Կարապետյանն իր մրցակցի հայտարարությունները ,անպարկեշտ է որակել, քանի որ դրանք աղավաղում են իրականությունը”:Ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր` Սամվել Ֆարմանյանի` համատեղ այցի առաջարկին ի պատասխան Վլադիմիր Կարապետյանը նրան առաջարկում է միանալ իր հետ այդ օրը հուշահամալիր գնալ պատրաստվող խմբին, այդպես ,ապացուցելով, որ պայքարող և ընդվզող տեսակ է”:
Վլադիմիր Կարապետյանը “Արմնյուզե հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավեճին անդրադառնալով, Արտակ Ալեքսանյանին կոչ է անում այն անցկացնել ոչ թե ժամը 15:00-ին, այլ ,երեկոյան ամենադիտվող ժամերին, երբ մասիվցիներն ու ջրվեժցիները վերադարձած կլինեն աշխատանքից”: 




Լրահոս