Երեվանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 22-ին տոնական միջոցառումներ են անցկացվում` նվիրված ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը  201-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: “Վստահ եմ, որ 2794–ամյա Երեւանն ունի այն ներուժը, որով կփորձի համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց եւ մասնագետներին։ Իմ կարծիքով, սա բացառիկ առիթ է մշակութային երկխոսության, հետեւաբար` միմյանց ճանաչելու եւ մեկմեկու գնահատելու տեսանկյունից”,-ասել է քաղաքապետ Տարոն Մրագրայանը: 2001 թվականին առաջին անգամ գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձավ Մադրիդը: Դրանից հետո հաստատվեց “Գրքի համաշխարհային մայրաքաղաք” ամենամյա անվանակարգը:ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովի մեջ ներառված են Հրատարակիչների միջազգային ասոցիացիան, Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիան և Գրքավաճառների միջազգային ֆեդերացիան:




Լրահոս