Մարդիկ ուղղակի ինձ չեն ճանաչում. Գյոտցե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ իր մասին գրում և խոսում են ոչ օբյեկտիվորեն: Շատերը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ճանաչում են որպես «սառը» անձնավորություն՝ զուրկ ամեն տեսակ էմոցիայից:

«Այն մարդիկ, ովքեր այդպես են մտածում իմ մասին, ուղղակի ինձ չեն ճանաչում: Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչպիսի անձնավորություն եմ ես իրականում: Այդ պատճառով շատ հաճախ իմ մասին ստեր են տարածում: Սակայն ես ոչինչ չեմ կարող անել և փորձում եմ այդ ամենին թեթև նայել»,-նշել է Գյոտցեն:

Հիշեցնենք, որ Գյոտցեն արժանացավ Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուների կշտամբանքին, երբ տեղափոխվեց «Բավարիա»: Երկրպագուները նրան նույնիսկ Հուդա անվանեցին:

 




Լրահոս