Գողացել էր նոութբուք եվ բջջային հեռախոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 21-ին, ժամը 16.00-ին, “Զատիկ” համակարգչային կենտրոնի ադմինիստրատորը հաղորդում է տվել, որ ապրիլի 20-ին, ժամը 20.00-ից 20.10-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ համակարգչային սրահում, օգտվելով համակարգչից, գողացել են “Ֆուջիցու մոդելի” նոութբուք և “Նոկիա-6300” մոդելի բջջային հեռախոս:Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նույն օրը երեկոյան Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ:Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս