Ինչի՞ պիտի վախենաք, գո՞ղ եք, ավազա՞կ եք.Լեվոն Տեր-Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հենց նոր ձեզ զրպարտում էին՝ ասում էին՝ վախեցած եք: Ինչի՞ պիտի վախենաք, գո՞ղ եք, ավազա՞կ եք: Թող գողերն ու ավազակները վախենան, դուք ի՞նչ ունեք վախենալու”,- իր ելույթն այսպես սկսեց ՀՀ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վարդենիսցիների հետ հանդիպմանը: Անդրադառնալով ներկայիս իշխանություններին՝ նա ասաց. “Այնքան են կերել, հղփացել սրանք, լավագույն մեքենաներն են գնում, միլիոններ արժեն այդ մեքենաները, արտասահմանյան լավագույն կուրորտներում են հանգստանում, հետո գնում են Լաս-Վեգասում փողերը տանուլ տալիս ու մի բան էլ գլուխ գովում, թե տես՝ ինչ տղա էի, մտա, մի հատ արաբ շեյխի 2 մլն դրամ տանուլ տվեցի”:Լեւոն Տեր-Պետրոսյանը վարդենիսցիներին հիշեցրեց “Նոր Ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի ձերբակալությունը. “Հոլիվուդյան կինոյի նման արեցին՝ կրակոցներով, ժողովրդի մոտ, մենք չվախեցանք: Այսպիսի դաժան լուծ երբեք չի եղել, նույնիսկ օտարների ժամանակ մենք այսպիսի անգութ իշխանություն երբեք չենք ունեցել: Գիտեն, որ ժամանակավոր են՝ քամում են երկիրը”:
Տեր-Պետրոսյանը նշեց, որ երբ ղեկավարները պաշտոնից զրկվում են՝ հեռանում են երկրից, էլ ի՞նչ օրինակ պիտի վերցնի նրանցից ժողովուրդը. “Հիմա Ռոբերտը պիտի Ստեփանակերտում լիներ: Սամվել Բաբայանը պիտի Ստեփանակերտում լիներ: Սերժ Սարգսյանը պիտի Ստեփանակերտ գնա, երբ զրկվի պաշտոնից: Ղարաբաղի ժողովուրդը ես հավատում եմ, որ հավերժ չի մնալու այնտեղ, երբ տեսել է, որ ղեկավարները թողել-փախել են, հարստության տեր են դարձել ու չեն բերել Ղարաբաղում ներդրել Աֆրիկայում են ներդրում, ամբողջ աշխարհի քարտեզի վրա ներդրում ունեն: Եթե հայրենասեր էիք՝ տանեիք՝ ձեր երկրում դնեիք: Լսեք, հո դուք ինքնասպան չե՞ք: Մենք արդեն ցնդե՞լ ենք, հիվանդացե՞լ ենք, հոգեկան հիվանդ ենք դարձե՞լ, որ համազգային ինքնասպանություն գործենք: Ժամանակն է այդ գողերին վռնդել Հայաստանից, նրանց եթե հարկ լինի՝ տեղափոխել այն բանտերը, որտեղ պահում էին մեր քաղբանտարկյալներին: Դուք չգիտեք՝ սրանք ինչքան են գողանում: Մենք հեքիաթ չենք պատմում: Հենց դադարեն գողանալ՝ միանգամից երկրի վիճակը լավանալու է: Հիմա ասում են՝ հավատանք, որ փոխենք, տո դուք ո՞վ եք, որ հավատալ բառը օգտագործեք, դուք հավատապիղծ եք”:




Լրահոս