Երեկ երեկոյան Չարենցավան քաղաքում ընտանիքը կախված վիճակում տանը գտել է իր 15-ամյա դստերը: Այս մասին armlur.am -ին տեղեկացրեցին Չարենցավանի քաղաքապետարանից, որտեղ աշխատում է ինքնասպանված աղջկա մորաքույրը: Քաղաքապետարանից նաև հավելեցին, որ ինքնասպանությունը շատ անսպասելի է եղել և՛ ընտանիքի, և՛ ամբողջ քաղաքի համար, քանի որ նա բավականին կիրթ և բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքից է: “Քույրը համալսարանում է սովորում, ընտանիքում խնդիրներ չեն եղել, չկա մի բան, որ կարողանանք նրա ինքնասպանությունը այդ փաստին կապել, նա ինքը ևս լավ սովորող աղջիկ է եղել, շատ լավ ընտանիքից, չգիտեմ ինչ կարելի է ասել”,- մանրամասնեցին` հավելելով, որ նույնիսկ չեն կարողացել զրուցել աղջկա հորաքրոջ հետ, քանի որ նա շատ վատ վիճակում է եղել: Ըստ Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակցուհու` շատ բամբասանքներ կան ինքնասպանության վերաբերյալ, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս անհիմն են:Այսօր ժամը 18.00-ին տեղի կունենա աղջկա հոգեհանգստյան արարողությունը:
Չարենցավանում 15-ամյա աղջնակն ինքնասպան է եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ