![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/23//22822.jpg)
ԱԺ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով “
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այսօր այցելեց Շիրակի մարզի Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր, Հայրենաց, Տուֆաշեն և Հայկասար համայնքներ: Մուշեղ Պետոյանը ներկայացրեց ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, գյուղական համայնքների զարգացման սեփական պատկերացումները և արդեն նախանշված ծրագրերը: Համայնքների բնակիչներն իրենց հերթին ԱԺ պատգամավորին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին ջրամատակարարման խնդիրներին ու հակակարկտային կայաների բացակայությանը: Մուշեղ Պետոյանը այս անգամ ևս խոստացավ, որ իր հնարավորության սահմաններում աջակցելու է հրատապ խնդիրների լուծմանը և համայնքների հետ կապված շատ հարցեր բարձրացնելու է համապատասխան ատյաններում: